| Բոբի խորտկարանը | |
|---|---|
| Տեսակ | անիմացիոն սերիալ |
| Ժանր | animated sitcom? և մյուզիքլ |
| Ստեղծող | Loren Bouchard? |
| Ձայնագրում | Հ․ Ջոն Բենջամին, Քրիստեն Շաալ, John Roberts?, Dan Mintz? և Eugene Mirman? |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Հեռուստաալիք | Fox Broadcasting Company |
| Եթերաշրջաններ | 9[1] |
| Սերիաների քանակ | 150 |
| Պրոդյուսեր | ՋԻմ Դաուտերայվ Լորեն Բուշար[2] |
| Ընկերություն | Bento Box Entertainment?, 20th Century Fox Television և Hanho Heung-Up? |
| Առաջադրում | Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար և «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում |
| Պարգևներ | «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում |
| fox.com/bobsburgers/ | |
Բոբի խորտկարանը (անգլ.՝ Bob’s Burgers), ամերիկյան հեռուստատեսային անիմացիոն սիթքոմ, ստեղծել է Լորեն Բոչարդը FOX հեռուստաընկերության համար: Այս շոուն պատմում է մի մարդու մասին, ով պատրաստում է համբուրգերներ: Չնայած հաճախակի հանդիպող անհաջողություններին՝ Բոբն ու նրա ընտանիքը հավատում են, որ հաջողությունն անխուսափելի է:
Բովանդակություն
- 1 Սյուժե
- 2 Կերպարներ
- 3 Ծանոթագրություններ
- 4 Արտաքին հղումներ
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոուն պատմում է մի ընտանիքի մասին, ովքեր աշխատում են համբուրգեր-ռեստորանում: Իրենց կյանքի ընթացքում նրանք հաճախակի հայտնվում են հետաքրքիր իրավիճակներում:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոբերտ (Բոբ) Բելչեր- Լինդայի ամուսինը և Թինայի, Ջինի, Լուիզի հայրը: Նա ունի ռեստորան, որտեղ պատրաստում են համբուրգերներ։
- Լինդա Բելչեր - Բոբի կինը և Թինայի, Ջինայի, Լուիզի մայրը։ Նա հագնում է կարմիր շապիկ և կապույտ ջինս։
- Թինա Բելչեր - Բելչերների ավագ երեխան է։ Նա շատ անշնորհք է, դրա համար էլ Լուիզան համարում է, թե նա տառապում է աուտիզմ հիվանդությամբ։ Նա կրում է ակնոց, կապույտ շապիկ, մուգ կապույտ կիսաշրջազգեստ[3]։
- Ջին Բելչեր - ընտանիքի միակ որդին է։ Նա սիրում է նվագել դաշնամուր։ Նա հագնում է դեղին շապիկ և կապույտ կիսատաբատ։
- Լուիզա Բելչեր - Բելչերների կրտսեր երեխան է։ Նա ունի հումորի արտասովոր զգացում։ Նա հագնում է կանաչ զգեստ և վարդագույն գլխարկ՝ նապաստակի ականջներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://twitter.com/BobsBurgersFOX/status/1045319651134033925
- ↑ «Bob's Burgers»։ Fox.com։ Վերցված է 2010-06-11
- ↑ Ֆիլմի օրիգինալ տարբերակում Թինա Բելչերին հնչյունավորում է Դեն Մինցը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուլտսերիալի էջը Fox-ի կայքում
| ||||||||||||||