Արա Յարութիւնեանnh:repf p34ta F
| Արա Յարութունեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 28 Մարտ 1928 |
| Ծննդավայր | Երեւան, ՀԽՍՀ |
| Վախճանած է | 28 Փետրուար 1999 |
| Վախճանի վայրը | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Կաղապար:Դրոշավորում |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Երկեր | Կոմիտասի Մահարձան, Սայաթ Նովայի հուշարձան, Գաբրիել Սունդուկյանի հուշարձան, Էրեբունի թանգարան եւ երեգան թանգարան, Մայր Հայաստան յուշահամալիր, Կոմիտասի հուշարձան, Սարդարապատ, Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան, Հայոց ցեղասպանության հուշարձան, Միսաք Մանուշյանի հուշարձան, Վիսարիոն Բելինսկու կիսանդրի, Հայոց ցեղասպանության հուշարձան, Գեղարդի առյուծ, Ստեփան Շահումյանի հուշարձան եւ Արշալույս |
| Մասնագիտութիւն | քանդակագործ, արվեստների գործիչ |
| Աշխատավայր | քանդակագործ, նկարիչ, կրաֆիք |
| Պարգեւներ և մրցանակներ | «Պատվո նշան» շքանշան Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Ժողովուրդների բարեկամության շքանշան |
| Անդամություն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Արա Արմէն Յարութիւնեան՝ (28 Մարտ 1928, Երեւան - 28 Փետրուար 1999, Երեւան), հայ քանդակագործ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1977)։
Բովանդակութիւն
- 1 Կենսագրութիւն
- 2 Ստեղծագործութիւններ
- 2.1 Քանդակներ
- 2.2 Երեւանի հիւսիսային եւ հարաւային մուտքերը
- 2.3 Դիմաքանդակներ
- 3 Ծանօթագրութիւններ
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1954 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։ 1974 թուականին դասաւանդած է Երեւանի գեղարուեստա-թատերական ինստիտուտին մէջ, 1988 թուականից՝ դասախօս։ 1977 թուականին ՀԽՍՀ նկարիչներու միութեան անդամ։ 1988 թուականին Ռուսաստանի Դաշնութեան գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Կրաֆիքական եւ բլաստիկ արտայայտչամիջոցներով Արա Յարութիւնեանը ստեղծած է յուշարձանի ձեւերու մէջ ընդհանրաուած կերպարներ։ Արա Յարութիւնեանը առաջիններէն է Հայաստանի Հանրապետութեան մէջ ստեղծել քանդակագործութեան, ճարտարապետութեան, բնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966, Գաբրիէլ Աունդուկեանի յուշարձանը, 1972, «Ծովահարս» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երեւան), Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմաւիրի մարզ)։
Հեղինակ է նաեւ հասարակական շէնքերու՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին եւ արտաքին քանդակազարդումներու (Էրեբունի թանգարան, հարաւային (Առիւծի որս) եւ հիւսիսային (Խալդ աստուած) ճակատներ, 1968, տուֆ)։
Արա Յարութիւնեանի գործերէն կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ, Տրետյակովեան պատկերասրահին մէջ, Արեւելքի ժողովուրդներու արուեստի (Մոսկուա), Ռուսական արուեստի (Սան Բետերբուրգ) թանգարաններուն մէջ։ Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Երեւանի մէջ (1963, 1982), Մոսկուայի մէջ (1983, 1995)[1]:
2014 թուականի Նոյեմբեր 3-ին Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիային մէջ բացուած է քանդակագործ, գրաֆիկ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ՌՖ Գեղարուեստի ակադեայի թղթակից անդամ, փրֆ. Արա Յարութիւնեանի անուան արուեստանոցը</ref>[2]։
Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քանդակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
• «Կոմիտասի մահարձան» (1955, պրոնզ, գրանիտ, Երեւան, Կոմիտասի անուան զբօսայգիի պանթէոն) • «Առիւծ» (1958, Գեղարդ), կոփածոյ պղինձ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան) • «Մայր Հայաստան» (1967, Երեւան, կոփածոյ պղինձ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան) • 89-րդ հայկական Թամանեան դիվիզիայի մարտիկներուն նուիրուած յուշակոթող Սեւաստոպոլի մէջ (1961, կոփածոյ պղինձ, գրանիտ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսեան) • Սայեաթ-Նովայի աղբիւր-յուշարձան, (1963, Երեւան, մարմար, ճարտարապետ՝ էդուարդ Սարապեան) • «Երեւան-Կարրարա» (1964, Կարրարա, 1965, Երեւան, տուֆ) • «Խաչքար-յուշարձան աղօթքի եւ ուխտի» (1965, Էջմիածին) • «Պտղաբերութիւն» դեկորատիւ քանդակ (1974, Քիշնեւի «Բարեկամութիւն» զբօսայգի) • «Մուսալեռ» յուշակոթող-թանգարան, (1975, տուֆ, ճարտարապետ՝ Ռաֆայէլ Իսրայէլեան) • Միսաք Մանուշեանի յուշարձան (1977-1978, Ֆրանսա, Փարիզ) • «Մուսա» դեկորատիւ քանդակ (1978, Լրագրողներու տուն, Երեւան) • Ստեփան Շահումեանի յուշարձան (1978, Ստեփանաւան, Հայաստան) • Հրազդանի մշակոյթի տան շէնքի ճակատային քանդակներու ձեւաւորում • Բանուորի արձան (1982, Երեւան) (1990-ական թուականներուն) • Յովհաննէս Թումանեանի կիսանդրի (1982, Պաթում, Վրաստան) • «Կոմիտասի յուշարձան» (1988, պրոնզ, գրանիտ, Երեւան)
Երեւանի հիւսիսային եւ հարաւային մուտքերը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
• «Վահագն Վիշապաքաղ» (1965, տուֆ, պազալտ) • «Արծիւ շինարար» (1966, տուֆ, կոփածոյ պղինձ)
Դիմաքանդակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
• «Կոմիտաս», 1972, պրոնզ • «Վարդան Աճեմեան», 1974, պրոնզ» • «Մհեր Մկրտչեան», 1979, պրոնզ, Տրետյակովեան պատկերասրահ, Մոսկուա) • «Յովհաննէս Թումանեան», 1981, պրոնզ • «Զարեհ Սահակեանց»
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ Ստեղծագործական երեկո պրոֆեսոր Արա Հարությունյանի հիշատակին